Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ իր փորձը կիսել պաշտպանական բարեփոխումների ոլորտում![]() 13 հունիսի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ իր փորձը կիսել պաշտպանական բարեփոխումների ոլորտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասը: Ըստ դեսպանի, եթե Հայաստանի համար հետաքրքիր լինի Լիտվայի փորձն այդ ոլորտում, ապա լիտվական կողմը պատրաստ է փոխանակման: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է զարգանալ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է՝ Գեդրյուս Ապուոկասը նշել է, որ մեկը մյուսին չի հակասում: «Հայաստանն իր առջև նպատակ չի դնում անդամակցել ՀԱՊԿ-ին, իսկ դաշինքը չի դնում այդ հարցը որպես նախապայման երկրի հետ համագործակցելու համար: Ուստի կողմերը կարող են զարգացնել համագործակցությունն այն խորությամբ, որն ընդունելի է կողմերի համար»,-հայտարարել է Ապուոկասը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |