Հայաստան կհրավիրվի Գաբրիել Գարսիա Մարկեսը![]() PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը կհրավիրվի Հայաստան մշակույթի նախարարության կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից: Այժմ նախարարության կողմից պատրաստվում է նամակ, որը մոտ օրերս կուղարկվի գրողին: Հրավերը կապված է 2012թ-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ: Հունիսի 9-ին «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության անդամները պաշտոնական նամակ էին ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով հրավիրել Գաբրիել Գարսիա Մարկեսին Երևան: Նախաձեռնությանը միացել է շուրջ 2500 մարդ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |