Հայաստանում մշակվում է անօդաչու ինքնաթիռների չեզոքացմանն ուղղված լուրջ նախագիծ

Հայաստանում մշակվում է անօդաչու ինքնաթիռների չեզոքացմանն ուղղված լուրջ նախագիծ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈւ պատրաստությունն այսօրվա դրությամբ թույլ կտա համարժեք պատասխան տալ հակառակորդին ռազմական գործողությունների դեպքում, հունիսի 18-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, որը նվիրված էր «Հայաստանի ավիացիայի օրվան»:

Ըստ նրա, հայ օդաչուների մարտական ոգին թույլ տվեց հաղթել ղարաբաղյան պատերազմում տեխնիկայի փոքր քանակության առկայությամբ: Արմեն Մկրտչյանն ասել է, որ հայ ավիատորների պատրաստվածությունն իր մակարդակով շատ անգամ գերազանցում է հակառակորդի մասնագետների պատրաստվածությունը: Ավելին, ըստ նրա, հայ օդաչուների պրոֆեսիոնալիզմը բազմիցս է բարձր գնահատանքի արժանացել ինչպես ռուս, այնպես էլ օտարերկրացի փորձագետների կողմից: Արմեն Մկրտչյանը նաև հայտնեց, որ երկրում ձևավորվել են կադրերի նախապատրաստման սեփական ավանդույթները, կան կադրերի պատրաստման բարձրակարգ դպրոց և ինստիտուտ, որոնք նաև վերապատրաստում են անցնում արտերկրում: Այսօրվա դրությամբ հայ օդաչուները տիրապետում են բարձր պիլոտաժի արվեստին, նրանց համար բարդ չէ ցանկացած «կետային հարված» հասցնել ցանկացած օբյեկտի:

Ինչ վերաբերում է ԶՈւ նվաճումներին, ապա, ըստ Արմեն Մկրտչյանի, վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել: Մասնավորապես, Հայաստանում ձեռնամուխ են եղել անօդաչու սարքերի արտադրությանը, նման սարքեր են ներկրվել նաև արտերկրից: Հայաստանում նաև մշակվում է անօդաչու ինքնաթիռների չեզոքացմանն ուղղված լուրջ նախագիծ:

«Հայաստանի ավիացիայի օրը» նշվում է ամեն տարի հունիսի երրորդ կիրակի օրը: ՀՀ ավիացիայի ստեղծման մեկնակետն է համարվում ՀՀ ԶՈւ ավիցիոն ստորաբաժանման կազմավորումը 1992թ. հունիսին: 5 տարի անց այդ իրադարձության առթիվ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր ստորագրեց «Հայաստանի ավիացիայի օրը» տոնելու մասին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---