Nokia-ն հուլիսից շուկա կհանի Symbian Anna-ով աշխատող սմարթֆոնները

Nokia-ն հուլիսից շուկա կհանի Symbian Anna-ով աշխատող սմարթֆոնները

PanARMENIAN.Net - Սինգապուրում Nokia Connection միջոցառման ժամանակ Nokia-ն հայտարարել է, որ հուլիսից սկսելու է Symbian Anna-ով աշխատող Nokia N8s, E7s, C7s և C6-01s-երի տարածումը։ Այս հեռախոսների օգտագործողները կարող են բեռնել և թարմացնել իրենց Symbian համակագը մինչև օգոստոսի ավարտը։ Այս մասին հայտնում է Nokia-ի պաշտոնական բլոգը։

Nokia-ն ապրիլ ամսին ներկայացրել էր Symbian համակարգի նոր Symbian Anna կոչվող թարմացումը և գործարկել Symbian Anna-ով աշխատող երկու հեռախոս՝ Nokia E6 և X7։

Symbian Anna թարմացումն անվճար է և օգտագործողներին տալիս է մի շարք նոր պատկերներ (icons), ավելի արագ աշխատող ներքին բրաուզեր, կատարելագործված քարտեզ և մի շարք այլ նորույթներ։

Symbian Anna-ի ամենասպասված կատարելագործումն այն է, որ մատների հպումով կարելի է էկրանը երկու մասի կիսել, այն ունի նաև վիրտուալ QWERTY ստեղնաշար։

Nokia-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոփն ասել է, որ մոտակա 12 ամիսների ընթացքում Nokia-ն պատրաստում է 10 նոր Symbian համակարգով աշխատող սմարթֆոններ թողարկել։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---