ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՎԻՃԱՐԿԵԼԻ ՀԱՏՎԱԾՆԵՐ

PanARMENIAN.Net - Ներկայումս Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված է պետական սահմանի միայն երկու երրորդը: Ինչպես ՐԻԱ «Նովոստի» գործակալությանն է հաղորդել Վրաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Զազա Կանդելակին, վիճելի են մնում մի քանի հատվածներ, մասնավորապես, «Կարմիր կամուրջ» հսկիչ-անցագրային կետին հարող տարածքը: Նրա խոսքերով, մայիսի վերջին Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունների ներկայցուցիչները կհանդիպեն Թբիլիսիյում, որպեսզի քննարկեն երկու երկրների պետսահմանի սահմանազատմանը եւ դելիմիտացիային վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում վրացական պատվիրակությունը մտադիր է խնդրել ադրբեջանցի գործընկերներին փոխանցել իրենց Ադրբեջանի տարածքի այն հատվածը, որտեղ գտնվում է 19-րդ դարի Դավիթ-Գարեջի վանական համալիրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---