Տեր-Պետրոսյան. Լուծեք ղարաբաղյան հարցը և հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները![]() 23 հունիսի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանների բացման Հայաստանը զարգացման հեռանկարներ չունի: Այդ մասին «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականության մասին հարցին` Տեր-Պետրոսյանն ասել է. «Նա ամեն ինչ ճիշտ և նորմալ է արել: Պետք է այս թեման միշտ պահել օրակարգում»: Տեր-Պետրոսյանի կարծիքով մինչև 1992թ. Հայաստանը և Թուրքիան պատրաստ էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց գործընթացը փակուղի մտավ, երբ հայկական ուժերն ազատագրեցին Քելբաջարի շրջանը: «Թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը: Լուծեք ղարաբաղյան հարցը, և հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները»,- հայտարարել է ՀՀ առաջին նախագահը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |