Կակտիվանա՞ն Ղարաբաղում պատերազմը վերսկսելու մասին խոսակցությունները![]() 25 հունիսի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Չեմ բացառում, որ նորից կակտիվանան խոսակցությունները պատերազմի հավանականության կամ դրա աճի վերաբերյալ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Կազանի հանդիպման արդյունքները: «Մենք պատճառ չունենք խուճապի մատնվելու, միևնույն ժամանակ՝ իրավունք չունենք զգոնությունը կորցնելու: Հետևաբար, հայկական բանակը կա և մնում է մեր անվտանգության պաշտպանության համար 1 գործոնն ու երաշխիքը: Եվ սա այսպես կլիներ, անկախ բոլոր հաշվարկներից` պատերազմի հավանականության ինչ-ինչ տոկոսների վերաբերյալ: Խնդիրը նույնն է և նույնը կլինի՝ անկախ նրանից՝ այդ հավանականությունը, օրինակ, 80 տոկոս է, թե, օրինակ, 0,001 տոկոս: ԼՂՀ-ն դեռ շատ ասելիք ունի միջազգային հանրությանը, և պետք է ստեղծել բոլոր հնարավորությունները, որ նա կարողանա լիարժեք ներկայացնել իր մոտեցումները, տեսակետներն ու դիրքորոշումները»,- ասել է Կարեն Բեքարյանը: Նա կարևորել է ակտիվ աշխատանքը միջազգային ասպարեզում, որպեսզի Ղարաբաղն ընկալվի որպես սուբյեկտ: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |