«Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2»-ի վիդեո խաղը կցուցադրի Հարի Փոթերի ամենաէպիկական մարտը![]() PanARMENIAN.Net - Electronic Arts and Warner Bros. Interactive-ը ստեղծել է «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2» -ի վիդեո խաղ։ Այս մասին հայտնում Zoknowsgaming.com-ը։ Խաղը կոչվում է «Հոգվարդսի մարտը»։ Խաղացողը խաղում է Հարիի կերպարով մյուս գլխավոր կերպարների հետ։ Խաղացողի առջև առաքելություն է դրված պաշտպանել Հոգվարդսը չար Լորդ Վոլդերմորտից։ Խաղը թողարկվելու է PC-ների, PlayStation 3-ի, Xbox 360-ի, Nintendo Wii and Nintendo DS-ների համար։ Electronic Arts-ը խոստացել է, որ խաղը պարունակելու է Հարի Փոթերի ամենաէպիկական մարտը, որ երբևէ ունեցել են վիդեո խաղերը։ Երբ խաղը թողարկվի, խաղացողները կարող են դատել և հայտնել իրենց կարծիքն այս մասին սոցիալական ցանցերում։ Խաղի թողարկումը նախատեսված է հուլիսի 15-ին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |