Հանրահավաքի արդյունքները. Ընդդիմությունը հուշում է իշխանություններին` երկխոսության համար ժամանակը սպառվում է

Հանրահավաքի արդյունքները. Ընդդիմությունը հուշում է իշխանություններին` երկխոսության համար ժամանակը սպառվում է

PanARMENIAN.Net - Հունիս ամսին ավարտվեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքով Երևանում: Սա ՀԱԿ-ի արդեն թվով երրորդ հանրահավաքն էր, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Հանրահավաքը մեկնարկեց 20:00-ից քիչ ուշ և այնքան բազմամարդ չէր, որքան նախորդ հանրահավաքները: Հայաստանի Ոստիկանության տվյալներով, հանրահավաքին շուրջ 4000 մարդ է մասնակցել:

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի գործող նախագահի հասցեին ուղղված քննադատությունից

Հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը մոտավորապես մեկ ամիս առաջ ազատ է արձակվել համաներմամբ: Նա կտրուկ քննադատել է հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը` այն անվանելով Հայաստանի Երրորդ Հանրապետության դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակ ելույթներից մեկը: Փաշինյանի կարծիքով, այդ հայտարարության պատճառով Իլհամ Ալիևն էլ ավելի խստացրեց իր դիրքորոշումը բանակցություններում:

Միգրացիաների խնդիրը ՀԱԿ-ի ներկայացուցիչների ելույթների օրակարգում

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանի և ընդդիմադիր Սարգիս Հացպանյանի ելույթները հստակ առանձնացան իրենց ուղղվածությամբ: Նրանք քննադատում էին գործող իշխանության քաղաքականությունը` կոչ անելով դադարեցնել միգրացիան: Ինչպես նշեց Մանուկյանը, վերջին 5 ամսվա ընթացքում Հայաստանը լքել են 65 հազար մարդ, իսկ վերջին 2 տարվա ընթացքում` 250 հազար:

Ընդդիմությունն իշխանություններին` երկխոսության ժամանակը սպառվում է

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի ելույթի գլխավոր ուղերձը հայտարարությունն էր այն մասին, որ ՀԱԿ-ը մտադիր է կոնկրետ ժամանակ տալ Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք կողմնորոշվեն երկխոսության հարցում և կատարեն ընդդիմության պահանջները: Զուրաբյանի խոսքով, դրանից հետո ժողովուրդը կհավաքվի և փողոցում կմնա այնքան ժամանակ, մինչև որ իշխանությունները հրաժարական տան:

Զուրաբյանը վստահ է, որ երկրի ղեկավարությունը սպառել է բոլոր ներքին ու արտաքին ռեսուրները իշխանությունը պահպանելու համար և հասկանում է, որ միակ հնարավորությունը հեղափոխությունից կամ սոցիալական բունտից խուսափելու համար ՀԱԿ-ի հետ բանակցություններն են և երկրում օրինական իշխանության հաստատումը: Ինչպես հայտնել է Զուրաբյանը, ՀԱԿ-ը պատրանքներով չի ապրում և հասկանում է, որ իշխանությունները ցանկություն ունեն ձգելու ժամանակը և թուլացնելու ՀԱԿ-ին, որպեսզի չկատարեն վերջինիս պահանջները:

Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց Կազանի, մարտյան դեպքերի և իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթի ժամանակ ձեռնպահ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մեկնաբանությունից` հայտնելով, որ Կոնգրեսը ծրագրում է ուշադրությունը կենտրոնացնել 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման և անմեղ մարդկանց սպանության մեջ մեղավորներին պատժելու վրա: Նա առանձնապես ընդգծել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը` հայտնելով, որ վերջինս նախքան մարտի 1-ը մշակել էր առաջիկա բախումների սցենարը: Ինչ վերաբերում է իշխանությունների հետ երկխոսությանը, ՀԱԿ-ի առաջնորդը հասկացրեց, որ Կոնգրեսը ոչինչ չի կորցնի երկխոսության ձախողումից, , այլ հակառակը` միգուցե նույնիսկ կշահի: Նա հայտնել է, որ եթե իշխանությունները պահանջները չկատարեն նաև այս անգամ, առաջիկայում ՀԱԿ-ը գործող նախագահի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջ կներկայացնի:

Հաջորդ հանրահավաքի ամսաթվի համար քվեարկեցին հանրահավաքի բոլոր մասնակիցները

Նախքան հանրահավաքի ավարտը ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության առաջադրեց հաջորդ հանրահավաքի անցկացման ամսաթիվը, ժողովուրդն ընտրեց օգոստոսի 1-ը: Հանրահավաքի ավարտից հետո մեկնարկեց ընդդիմության կողմնակիցների երթը Երևանի կենտրոնական փողոցներով, որտեղից հանրահավաքի մասնակիցները ցրվեցին տներով:

Եկատերինա Պողոսյան, Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---