Foursquare արդեն հասանելի է Windows Phone 7 օգտագործողների համար

Foursquare արդեն հասանելի է Windows Phone 7 օգտագործողների համար

PanARMENIAN.Net - Foursquare գեոլոկացիոն սոցցանցի պաշտոնական բլոգը հայտարարել է Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի՝ Windows Phone 7-ի համար աշխատող Foursquare ծրագրի թողարկման մասին։«Մենք ցանկանում ենք, որ բոլորը ամենուր և բոլոր համակարգերով կարողանան Foursquare-ում ամրագրել իրենց գտնվելու վայրը (check in)»,- գրում է Foursquare-ի պաշտոնական բլոգը։

Այս նոր ծրագիրը որոշակիորեն պահպանել է Windows Phone 7-ի արտաքին տեսքը՝ ապահովելով Foursquare օգտագործողների սիրելի ֆունկցիաները։

Ծրագիրը կարելի է բեռնել Windows Phone Marketplace-ից։

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---