Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը![]() PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը, մասնավորապես Եվրամիության ներգրավմանը բանակցային գործընթաց: «Ես ընդհանրապես չեմ կարծում, որ հնարավոր է ՄԽ ձևաչափի փոփոխություն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Իսկանդարյանը նշել է, որ ՄԽ ձևաչափը գործում է 1992-ից և բավական կայուն է: Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ բավական հաջող իրականացնում է իր առջև դրված խնդիրները` խաղաղ գործընթացի ապահովում, ստատուս քվոյի պահպանում և հակամարտության միջազգայնացում: Նա նաև հավելել է, որ թեպետ Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից, սակայն նա ՄԽ ձևաչափը փոխելու միջոցներ չունի: Իսկանդարյանը նաև անդրադարձել է Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, նշելով, որ նա Կազանի հանդիպումից ոչ մի սպասում չուներ: «Հիմա ղարաբաղյան հակամարտության մեջ արմատական փոփոխությունների համար հիմքեր հիմա չկան»,- ասել է քաղաքագետը և ավելացրել, որ յուրաքանչյուր եռակողմ հանդիպումից առաջ հայ հասարակության մեջ ծագում են դարակազմիկ փոփոխությունների սպասումներ, որոնք հետո չեն արդարանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |