Հայաստանի նախագահը ԱՄՆ Անկախության տոնը կարևոր է համարում նաև Ղարաբաղի ժողովրդի համար![]() 4 հուլիսի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին, այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից, հանրապետության ղեկավարն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել և այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, ըստ նախագահի, չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն և ազատություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |