Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ Իրանի հետ ԱՄՆ պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի

Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ Իրանի հետ ԱՄՆ պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան կոալիցիայի և Իրանի միջև պատերազմի սկսվելու համար ոչ մի հնարավորություններ այժմ չկան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Պատերազմի հավանականությունն այժմ հավասար է զրոյի»,- ընդգծել է նա: Նրա խոսքով, ԱՄՆ-ը և Արևմուտքն այժմ բավականաչափ խնդիրներ ու հոգսեր ունեն նաև առանց Իրանի: Իսկանդարյանը նաև մեկնաբանել է այն կարծիքը, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Իրանին հարվածելու նպատակով Հայաստանի և Ղարաբաղի տարածքն օգտագործելու համար: Քաղաքագետը հիշեցրել է, որ ԱՄՆ ռազմակայանները շրջապատում են Իրանի տարածքը գրեթե բոլոր կողմերից, որ ԱՄՆ զորքերը գտնվում են Իրաքում, Աֆղանստանում, Պարսից ծոցի երկրներում, և որ ԱՄՆ դաշնակիցը Պակիստանն է: Նրա խոսքով, Հայաստանն այդ առումով որևէ հետաքրքրություն չի ներկայացնում ԱՄՆ-ի համար:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---