Արտաշատի և Արարատի քաղաքապետների ընտրություններում հաղթել են գործող քաղաքապետներն իշխող կուսակցությունից 4 հուլիսի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին կայացած Արտաշատի և Արարատի քաղաքապետների ընտրություններում հաղթել են գործող քաղաքապետներն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ): Արտաշատում 4-րդ անգամ քաղաքապետ է ընտրվել Գագիկ Մուրադյանը, իսկ Արարատում երկրորդ ժամկետով ընտրվել է Աբրահամ Բաբայանը: Հարկ է նաև նշել, որ եթե Արտաշատում ընտրությունների ժամանակ ընտրողները գոնե երկու թեկնածուներից ընտրելու հնարավորություն ունեին, ապա Արարատում ընտրություններից մեկ օր առաջ Բաբայանի միակ մրցակից Հակոբ Թովմասյանը հայտարարել է ինքնաբացարկի մասին և իր կողմնակիցներին կոչ արել բոյկոտել ընտրությունները: Նրա խոսքով, Արարատում ընտրական քարոզարշավն ընթացել է Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |