NASA-ն թողարկել է ծրագիր Android-ների համար![]() 9 հուլիսի 2011 - 12:04 AMT PanARMENIAN.Net - NASA-ն գործարկել է իր ծրագրի Android տարբերակը հենց Ատլանտիս տիեզերանավի գործարկումից առաջ։ Փաստորեն հնարավոր կլինի ծրագրի միջոցով հետևել տիեզերանավի գործարկմանը։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։ NASA-ն ունի ծրագիր նաև iPhone-ների և iPad-ի համար, որն արդեն ներբեռնել են 5 միլիոն անգամ։ Android ծրագրի միջոցով ոչ միայն կարելի է դիտել Ատլանտիսի գործարկումը, այլև բազմաթիվ նկարներ և տեսանյութեր NASA-ի գրադարանից, կարդալ տեղեկություններ NASA-ի անցյալի, ներկայի և մի շարք միջազգային տիեզերակայանների մասին, ինչպես նաև հետևել NASA-ի Twitter և Facebook գրառումներին։ Ծրագիրը կարելի է բեռնել անվճար Android Market-ից։ Այն 4Մբ է և աշխատում է Android 2.1 և ավելի բարձր տարբերակներում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |