Բրազիլիայում որոշել են աճեցնել հայկական ծիրան![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպում է ունեցել ԲԴՀ գյուղատնտեսության փոխնախարար Միլտոն Օրտոլանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նախարարության Արտաքին հարաբերությունների և ագրոբիզնեսի քարտուղար Սելիո Պորտոն, երկու միջազգային վերլուծաբաններ, քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան այցերի ընթացքում ստորագրված պայմանագրերին, դրանցով ծավալված համագործակցությանը, որոնք ընդգրկում են առևտրի, ագրոբիզնեսի, խաղողագործության, այգեգործության և այլ բնագավառներ: Քննարկվել են հեռանկարային մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են արդեն հաջողությամբ զարգացող խաղողագործությանը, Բրազիլիայում հայկական ծիրանի արտադրությանը, Հայաստանում բրազիլական փորձի կիրառմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |