Ադրբեջանը խոչընդոտում է Մադրիդյան սկզբունքների ընդունումը, համոզված է Կարեն Բեքարյանը14 հուլիսի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Փորձագետ Կարեն Բեքարյանը որոշակի սադրանք է տեսնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության մեջ, որում ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելը կամ Հայաստանին նրա միանալը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա»: «Դրանում որոշակի սադրանք կա, որն ի սկզբան կանխորոշում է բանակցությունների արդյունքը: Իսկ դա ուղղակի խաղ է միջնորդների նյարդերի հետ, բայց առաջին հերթին հայերի, որոնք մի օր կարող են հայտարարել, որ եթե ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է, այդ դեպքում ինչում է բանակցությունների իմաստը,- լրագրողներին հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: Փորձագետը նշել է, որ Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը որոշելու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել անմիջականորեն նրա հետ և, ղարաբաղցիների հետ սպառնալիքի և ուժի լեզվով խոսելն անհեռանկար է: Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ կարելի է իսկույն, շրջանցելով հիմնարար սկզբունքների ամրագրման փուլը, անցում կատարել խաղաղության պայմանագրի մշակմանը, Կարեն Բեքարյանն ասել է, որ այդ հայտարարությամբ Բաքուն փորձում է նախանշել բանակցությունների ներկա փուլից նահանջելու ուղիները: «Եթե ելնենք ոչ թե քարոզչական ֆոկուսներից, այլ գործողությունների տրամաբանությունից, կարելի է հստակ արձանագրել, որ Ադրբեջանը, փաստորեն, խոչընդոտում է Մադրիդյան սկզբունքների ընդունումը: Որքան էլ ցավալի լինի այդ մասին խոսելը, անհրաժեշտ է փաստել, որ վախենալով սեփական ժողովրդի արձագանքից երկար տարիների ստի համար, Ալիևների կլանն ավելի ամուր է կառչում գործող ստատուս քվոյից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |