Android-ով աշխատող սարքերի ակտիվացումը աճել է 15 միլիոնով![]() 16 օգոստոսի 2011 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Երեկ, երբ Google-ը մամլո հաղորդագրությամբ հայտնեց Motorola-ի արժեթղթերի 63%-ի գնման մասին, հայտնեց նաև մի քանի վիճակագրական տվյալներ։ Ըստ Google-ի վիճակագրության, այժմ աշխարհում ընդհանուր քանակությամբ ակտիվացել է շուրջ 150 միլիոն Android սարքավորում՝ օրական 550 000 քանակով 123 երկրներում։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ Android սարքերի ակտիվացումը աճել է 15 միլիոնով՝ նախորդ ամսվա 135 միլիոնի համեմատ։ Այս թվերը կասկած չեն առաջացնում՝ Android-ի աճը մեծ է ինչպես միշտ: Հիշենք, որ երեկ Google-ը գնեց Motorola Mobility-ին 12.5 միլիարդ դոլարով, ինչը կազմում է Motorola-ի ակցիաների 63%-ը։ Այս քայլով Google-ը պլանավորում է հզորացնել Android-ի էկոհամակարգը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |