Twitter-ի օգտագործողների 17%-ը «թվիթում» է, քանի որ ասելիք շատ ունի

Twitter-ի օգտագործողների 17%-ը «թվիթում» է, քանի որ ասելիք շատ ունի

PanARMENIAN.Net - «Lab 42» հետազոտություններ անցկացնող ընկերությունը կազմել է մի գծապատկեր, որը պատկերում է Twitter օգտագործող 500 հոգու շրջանակներում անցկացված հարցման արդյունքները։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Ըստ գծապատկերի, օգտագործողների 37%-ը օրական մի քանի անգամ այցելում է Twitter, 33%-ը այցելում է ամեն օր, 19%-ը շաբաթվա մեջ մի քանի անգամ, 5%-ը ամիսական մի քանի անգամ, իսկ 6%-ը հազվադեպ կամ երբեք։

Գծապատկերը ցույց է տալիս նաև, որ օգտագործողների 64%-ը Twitter են այցելում վեբ տարբերակով՝ Twitter.com-ով, 16%-ը բջջային ծրագրով, իսկ միայն 10%-ը Twitter-ի հարթակի հիման վրա կառուցված այլ ծրագրերով, ինչպիսին Tweetdeck-ն է։

Հարցված 500 օգտագործողներ ասել են նաև՝ որքան հաճախ են գրառումներ թողնում։ 500 օգտագործողների 42%-ն ասել է, որ օրական մի քանի անգամ է գրառումներ կատարում (թվիթում), 23%-ը՝ ամեն օր, իսկ 17%-ը շաբաթական մի քանի անգամ, 9%-ը մի քանի անգամ ամսվա մեջ, իսկ մնացած 9%-ը հազվադեպ կամ ընդհանրապես չի «թվիթում»։

Եվ վերջապես ինչու՞ են այս բոլոր օգտագործողները գրանցվել Twitter-ում։ 33%-ը պատասխանել է, որ գրանցվել է ընկերների խորհրդով, 30%-ը հասկանալու համար, թե, ի վերջո, ինչ է Twitter, 17%-ը ասել է, որ ասելիք շատ ունի, այդ իսկ պատճառով էլ «թվիթում» է։ 15%-ը պատասխանել է, որ Twitter-ի միջոցով հետևում է հայտնիներին և վերջապես ընդամենը 5%-ի համար այն պարզապես դասարանային կամ ուսանողական առաջադրանք է:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---