Հայկական «Իրանահայեր» լրատվական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Հայկական «Իրանահայեր» լրատվական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթից տեղեկացնում են, որ օգոստոսի 22-ի առավոտից իրանահայ լրատվական «Իրանահայեր» կայքը հաքերների հարձակման զոհ է դարձել։

Ըստ «Արաքս» շաբաթաթերթի՝ «Իրանահայեր»-ը վերջին շրջանում մեծ այցելուների շրջանակ էր ձեռք բերել՝ կապված Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի կողոպուտի և 5-րդ Համահայկական խաղերի մասին լրատվությամբ։ Ինչպես գրում է «Արաքսը», այս փաստը թուրքերին զայրացնում էր:

Ինչպես «Արաքս»-ին տեղեկացրել են «Իրանահայեր»-ից, այժմ աշխատում են կայքը հնարավորինս շուտ վերականգնել, և այսօր երեկոյան այն կրկին կսկսի բնականոն հունով աշխատել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---