Orange-ը ամեն 10 000-րդ լիցքավորողին սմարթֆոն

Orange-ը ամեն 10 000-րդ լիցքավորողին սմարթֆոն

PanARMENIAN.Net - Մինչև օգոստոսի 28-ը «Orange Խոսենք» բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու iPhone կամ HTC ապրանքանիշերի հինգ սմարթֆոններից մեկը, նախկին շաբաթական 100 ամառային նվերների փոխարեն: Ինչպես տեղեկացնում են Orange Armenia ընկերության մամլո ծառայությունից, սմարթֆոնները կտրվեն այն հինգ բաժանորդներին, ովքեր կդառնան յուրաքանչյուր 10 000-րդ լիցքավորողը:

Օգոստոսի 29-ին Orange-ի աշխատակիցները կզանգահարեն հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

Ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաև անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար` լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---