Հայաստանի նախագահ. Ադրբեջանի նոր արկածախնդրության պարագայում նրան կրկին խաղաղություն կպարտադրվի30 օգոստոսի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Հարավային Սուդանը, տասնամյակներ տևած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը` հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը ևս մեկ նախադեպով: Արցախը այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակներում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօր դեռևս չի կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին: Նախագահը իր խոսքում նաև անդադարձավ Կազանի ձախողված հանդիպմանը՝ մատնանշելով Հայաստանի հետագա քայլերը. «Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ»: Սերժ Սարգսյանը միևնուն ժամանակ նշել է Հայաստանի դիրքորոշման հաստատակամության և հստակության մասին: «Մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել»,- ասել է նախագահ: Հանրապետության ղեկավարը հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: «Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |