Սեյրան Օհանյանը և Քրիստիան Շմիդթը ԳԴՀ ԶՈՒ կառույցներում ՀՀ ԶՈՒ ծառայողների ուսուցման մասին համաձայնագիր են կնքել![]() 31 օգոստոսի 2011 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին ռազմական կրթության և խաղաղապահության ոլորտներում մեծ առաջընթաց է ապրել հայ-գերմանական ռազմական համագործակցությունը: Քրիստիան Շմիդթը շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների գերազանց ծառայության համար: Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը և Քրիստիան Շմիդթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև ռազմակրթական աջակցության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի կառույցներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների և պաշտպանության նախարարության աշխատակիցների ուսուցման մասին» համաձայնագիր:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |