Հայ մասնագետները պահանջված են Արաբական Էմիրություններում և Քաթարում

Հայ մասնագետները պահանջված են Արաբական Էմիրություններում և Քաթարում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ԱՄԷ տարածքում ՀՀ աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթն արտացոլում է ԱՄԷ-ում իրականացվող հսկայածավալ ծրագրերին մասնակցելու համար Հայաստանից մասնագետներ հրավիրելու այդ երկրի իշխանության և գործարարների շահագրգռությունը։ Ըստ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պարզաբանման` այս որոշմամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացները։ Արմեն Գևորգյանը նշել է նաև, որ 2010թ. հայ մասնագետներն արդեն տրամադրել են իրենց ծառայությունները Քաթարի Հանրապետությունում:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է, որ ստորագրված համաձայնագրի շրջանակներում, հայաստանցի մասնագետները կապահովվեն աշխատանքային պայմանագրով, ապրելու իրավունքով և ԱՄԷ-ում տեղաշարժման միջոցով: Եգանյանը հավելել է նաև, որ ԱՄԷ-ն հրավիրում է բժիշկների, ճարտարապետների, ՏՏ ոլորտի մասնագետների:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---