Ռուբեն Մելքոնյան. Ելնելով սեփական քաղաքական շահերից՝ Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ռուբեն Մելքոնյան. Ելնելով սեփական քաղաքական շահերից՝ Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո թուրքական ԶԼՄ-ներում արդեն հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Քնեսեթը կարող է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, Իսրայլեը կարող է օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը՝ ելնելով սեփական քաղաքական շահերից: «Այդպիսով, Ցեղասպանության ճանաչման հարցում, Իսրայելի քայլը չի կարելի անկեղծ համարել»,-ասել է նա՝ հավելելով, որ Ցեղասպանության ճանաչումը Երուսաղեմի կողմից տեղի կունենա պատեհ պահին: Նա նշել է, որ Հայաստնը պետք է զուսպ հետևի իրադարձությունների զարգացմանը: «Սակայն, մենք չպետք է թույլ տանք, որ մեր ողբերգությունը վերածեն քաղաքական շահարկումների առարկայի»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հերթական լարվածությունն է առաջացել: Ավարտվել է «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակման փաստի հետաքննությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցի առնչությամբ հայտարարել է Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և կասեցնում է ռազմական պայմանագրերը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---