ԲարՔեմփ Արցախ 2011. Որոնումը միայն Google-ը չի![]() 7 սեպտեմբերի 2011 - 09:20 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-5-ը Շուշիում անցկացվող «ԲարՔեմփ Արցախ 2011» տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված չկոնֆերանսի ժամանակ տեղեկատվության անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանն իր շնորհանդեսը ներկայացնելիս պատմեց քիչ հայտնի որոնողական համակարգերի մասին։ Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ հայերի շրջանում ձևավորվել է «եթե որոնում, ապա Google» կարծրատիպը։ «Որոնումը միայն Google-ը չի և միայն Yandex-ը չի»,- նշեց նա։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Google-ը ունի ընդլայնված որոնման հնարավորություններ, որոնցից քչերն են օգտվում, ինչպես օրինակ սոցիալական որոնումը։ Սակայն քանի որ Google-ն այդքան էլ «չի սիրում» Facebook-ին, իր սոցիալական որոնման արդյունքի էջերում հազվադեպ է ցուցադրում Facebook-ից լինքեր։ «Եթե ուզում եք սոցիալական որոնում կատարել, կան հատուկ սոցիալական որոնողական համակարգեր, օրինակ՝ topsy.com-ը, socialmention.com-ը կամ snapbird.org։ Սրանցից Snapbird-ը միայն Twitter-ում է որոնումներ կատարում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց նաև աուդիո, վիդեո և PDF ֆայլերի որոնողական համակարգեր։ «Օրինակ FindSounds.com-ում կարելի է որոնել միայն աուդիո ֆայլեր, անգամ հնարավոր է ընտրել ցանկալի ֆորմատը՝ mp3, wav կամ այլ, չափսը և այլ պարամետրեր։ PDF ֆայլերի որոնման հիանալի համակարգ է greatpdf.com-ը»,- պատմեց Սամվել Մարտիրոսյանը։ Խոսելով գործարար որոնումների մասին, նա առանձնացրեց biznar.com-ը, որը կատարում է Դեղին էջեր կայքերի նման որոնում, սակայն խելացի (smart) որոնում՝ դասակարգելով ըստ թեմաների։ Սամվել Մարտիրոսյանը ծանոթացրեց ԲարՔեմփ Արցախ-ի մասնակիցներին ևս մեկ հետաքրքիր որոնողական համակարգին՝ WolframAlpha-ին։ «WolframAlpha-ն խելացի որոնում է կատարում։ Օրինակ եթե որոնում եք Արցախ, այն ոչ թե լինքեր է ձեզ ցուցադրում, այլ ավտոմատ կերպով նյութ է պատրաստում՝ հավաքում և միավորում տեղեկությունները և ցուցադրում մի էջում։ Կան մի շարք այլ համակարգեր, որոնք որոնում են կատարում միաժամանակ մի քանի որոնողական համակարգերում, այդ թվում և WolframAlpha-ում, դրանցից են՝ heapr.com-ը, goofram.com-ը»,- ավելացրեց Սամվել Մարտիրոսյանը։ «ԲարՔեմփ Արցախ 2011» չկոնֆերանսի կազմակերպիչն է «Արցախի կրթական հիմնադրամ»-ը, աջակիցը՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը ինտերնետով ապահովում է «Արմինկո» ընկերությունը։ ![]() BarCamp BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |