ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը ճանապարհ է դեպի ԵՄ![]() 7 սեպտեմբերի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հակամարտությունների խաղաղ լուծումը և բարենպաստ պայմանների հաստատումն ուղիղ ճանապարհ է դեպի ԵՄ: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Այդ առումով Լեֆորը հատուկ ուշադրություն է դարձրել ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: Բացի դրանից, Լեֆորը նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանն տարանցիկ գոտի է, և Հայաստանն ունի մեծ տնտեսական պոտենցիալ համագործակցության համար. «Հայաստանն ունի մեծ տնտեսական հնարավորություններ, որոնք կարելի է օգտագործել խաղաղ ժամանակ»: Միաժամանակ դիվանագետն արտահայտվել է ԵԱՀԿ ՄԽ առաջարկների ընդունման օգտին հակամարտության կարգավորման հարցում` դրանք առավել ընդունելի համարելով կողմերի համար: Սեպտեմբերի 4-ին Լեֆորը սկսել է իր տարածաշրջանային այցը` այցելելով Բաքու և Թբիլիսի: Սեպտեմբերի 7-ին նա ժամանել է Երևան, որտեղ կհանդիպի ՀՀ նախագահի, ԱԳՆ ղեկավարի և պաշտպանության նախարարի, ԱԺ խոսնակի և Ազգային անվտանգության քարտուղարի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |