Դավիթ Հովհաննիսյան. Սիրիայի տարածքում տեղի ունեցող դեպքերը չի կարելի համարել «արաբական գարնան» մաս

Դավիթ Հովհաննիսյան. Սիրիայի տարածքում տեղի ունեցող դեպքերը չի կարելի համարել «արաբական գարնան» մաս

PanARMENIAN.Net - Դժվար է հասկանալ կամ գնահատել Սիրիայում տեղի ունեցող դեպքերը երրորդ ուժերի միջամտության տեսանկյունից, ինչպես դա եղել է Լիբիայում: Նման կարծիք է հայտնել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Ըստ Հովհաննիսյանի, Սիրիայի տարածքում տեղի ունեցող դեպքերը չի կարելի համարել «արաբական գարնան» մաս: Ավելին, արաբական երկրներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հիմնական պատճառը դիվանագետը համարել է միջազգային ֆինանսական ճգնաժամը, որը ծանր է անդրադարձել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, սակայն «այստեղ դժգոհությունը միշտ առկա է եղել տարբեր աստիճաններով»: Սիրիայում բողոքի ցույցերին նպաստել են ոչ միայն Թունիսի և Եգիպտոսի դեպքերը, այլ նաև արտաքին ուժերը:

Հովհաննիսյանը նշել է, որ Սիրիայի գործընկերներն ավանդաբար եղել են Ռուսաստանը և Չինաստանը, որոնց հետ նա լավ հարաբերությունների մեջ է` անկախ ամեն ինչից. «Դրանով էլ պայմանավորված է ռուսական իշխանությունների ակտիվությունը` Սիրիայի հետ կապված հարցերում»:

«Իսկ ասել, որ երկրներում, որտեղ 2011-ի սկզբին տեղի են ունեցել հեղաշրջումներ, կհաստատվի ժողովրդավարություն, նշանակում է չիմանալ տարածաշրջանը»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ հեղաշրջման դեպքում Սիրիայում կսկսվի քաոս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---