Պաշտպանության նախարարությունում Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին լուրերն անհեթեթություն են համարել![]() 9 սեպտեմբերի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին լուրերն անհեթեթություն է համարել: Ինչպես ասել է Կարապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցին, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Պաշտպանության նախարարն աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում, և նման լուրեր տարածելն անհիմն է»,- նշել է Դավիթ Կարապետյանը: Պետք է նշել, որ Facebook սոցցանցում ակտիվ քննարկվում է Սեյրան Օհանյանի հրաժարականի հարցը` որպես արդեն տեղի ունեցած փաստ:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |