ՀԱԿ-ն առաջիկայում կփլուզվի, գտնում է Ժիրայր Սեֆիլյանը![]() 13 սեպտեմբերի 2011 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում կկազմալուծվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանին շրջապատող մարդիկ ոչնչով չեն տարբերվում այժմ իշխանության մեջ գտնվող մարդկանցից: «Իսկ եթե չեն տարբերվում , ուրեմն նրանց հեշտ է գնել»,-նշել է Սեֆիլյանը: «Այն գործընթացը (կոլիացիա-ընդդիմություն երկխոսություն), որին համաձայնվեց այսպես կոչված ընդդիմությունը, ձեռնտու է միայն իշխանություններին»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ դրա նպատակն է կառավարվող ընդդիմության ստեղծումը առաջիկա ընտրությունների շեմին: Սեֆիլյանը նշել է նաև, որ այս պայմաններում 2012թ. ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպես 2007թ.՝ այսինքին լիովին կկառավարվեն Սերժ Սարգսյանի կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |