ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը կոչ են անում հանել ԱԺ օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունները![]() 13 սեպտեմբերի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ և «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունները կոչ են անում հանել Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից: Ըստ դաշնակցական պատգամավոր, արտաքին կապերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանի, հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա նորընտիր թուրքական խորհրդարանի որոշմանը Արձանագրություններն օրակարգից հանելու մասին: «Մենք նաև կարող են ոչ թե առկախել, ինչպես այժմ, այլ լիովին հանել Արձանգրությունները քննարկումից: Բնականաբար, ՀՀ նախագահը հետևում է այդ հարցին, սակայն, մեր կողմից մենք կարող ենք հանդես գալ նման առաջարկով»,-հայտարարել է Ա.Ռուստամյանը: Իր հերթին «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Թուրքիան ցույց տվեց, որ մտադիր չէ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները և հայկական կողմը պետք է պատասխան քայլերի դիմի: «Բնականաբար, հարցը մեր ուշադրության կենտրոնում է և բոլոր կարծիքները հաշվի են առնվում»,-իր հերթին հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ-ի ու «Ժառանգության» նախաձեռնությունը: 2011թ. օգոստոսի 11-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը հանեց օրակարգից 898 օրինագիծ, այդ թվում նաև Հայ-թուրքական արձանագրությունները, որի հիմնական պատճառ համարվեց նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացումն այլևս առաջնային չի համարում Թուրքիայի համար: Բացի այդ, ըստ կանոնակարգի, կես տարվա ընթացքում չընդունված օրինագիծը կորցնում է իրավական ուժը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |