Հայաստանի նախագահը հոկտեմբերին պետական այցով կմեկնի Ռուսաստան![]() 14 սեպտեմբերի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերին պետական այցով կմեկնի Ռուսաստան: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 14-ին կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը: Հայաստանի նախագահը զանգահարել է, որպեսզի Ռուսաստանի նախագահին շնորհավորի տարեդարձի առթիվ: Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները նշել են այս տարվա հոկտեմբերին Սերժ Սարգսյանի` Ռուսաստան ծրագրված այցի նախապատրաստման կարևորությունը: Պետական այցը արտերկրի ղեկավարների այցի գերագույն տեսակն է: Միջոցառումների, արարողակարգերի և պաշտոնական անձանց մակարդակի արձանագրային տեսակետից այն առավել լիակատար է: Արտերկրի ղեկավարը իր իշխանական լիազորությունների անընդմեջ կատարման ընթացքում կարող է մեկ այլ երկիր պետական այցով մեկնել միայն մեկ անգամ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |