Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ «Ժառանգությունը» կմնա մայրուղու վրա»17 սեպտեմբերի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ կուսակցությունը ներկայացված կլինի նոր խորհրդարանում և ավելի շատ մանդատներ կունենա: Ինչպես հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում, շուտով «Ժառանգությունը», ինչպես մյուս կուսակցությունները, կսկսի նախընտրական քարոզարշավը: «Աշնանը մենք այցելություններ կկազմակերպենք տարածաշրջաններ, կհանդիպենք բնակչությանը»,-ասել է նա: Սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ մասնակցությունը ընտրություններին «մեր կյանքի գլխավոր նպատակն է»: Անդրադառնալով նրան, թե ինչ տվեց կուսակցությանը խորհրդարանական նիստերի բոյկոտը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ինձ դա ոչինչ չտվեց, թե ինչ տվեց կուսակցությանը, չգիտեմ»: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը նշել է, որ հայկական քաղաքական դաշտում պետք է լինի քաղաքական ուժ, որը հարց կբարձրացնի կոալիցիոն հուշագրի հակասահմանադրականության մասին, ինչն արեց կուսակցությունը «բոյկոտելով ՀՀ ԱԺ նիստերը»: «Ժողովրդի հետ շփման ընթացքում մենք հասկացանք, որ պետք է վերադառնալ խորհրդարան և մասնակցել նրա աշխատանքին, քանի որ մարդիկ պահանջներ ներկայացրեցին խմբակցության պատգամավորներին»,-ասել է նա՝ հավելելով, որ կուսակցության հետագա գործողությունները ցույց կտան, որ կուսակցությունը «կմնա մայրուղու վրա»: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |