Հանրապետական պատգամավորը ոչ մի վատ բան չի տեսնում Երևանի զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցության մեջ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը ոչ մի վատ բան չի տեսնում Երևանի զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցության մեջ: «Ի վերջո նրանք ապահովում են մեր անվտանգությունը»,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլի վերջին հրապարակումները ու ակտիվ բանավեճերը սոցիալական ցանցերում: Ըստ նրա, նա զարմացած է, որ մարդիկ նվաստացուցիչ չեն համարում, որ հայկական սահմանը պահպանում են ռուս զինվորականները, սակայն նվաստացուցիչ են համարում նրանց մասնակցությունը զորահանդեսին: Վերջին օրերին մի շարք հայկական ԶԼՄ-ներում ու բլոգերում քննարկվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցության հարցը Երևանում կայանալիք զորահանդեսին: Շատերը դեմ են նրանց մասնակցությանը, ոմանք նույնիսկ նվաստացուցիչ են համարում այն, որ Հայաստանի անկախության օրը Հանրապետության Հրապարակով քայլերթով կանցնեն նաև ռուսական զորամասի զինծառայողները: Սեպտեմբերի 21-ին Երևանում կկայանա ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը, որի ժամանակ ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, կներկայացվեն նաև հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը: Բացի այդ, շքերթին կներկայացվեն «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերը, С-300 զենիթահրթիռային համալիրները: Իսկ ծանր թրթուռավոր տեխնիկան հրապարակ կհասցվի բարձր արագության անվավոր կցասարքերով: Առանձին շարասյուներով կանցնեն ռուսական բանակի և Արցախի ՊԲ զինծառայողները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |