Samsung-ը թողարկել է նոր Samsung Transform Ultra սմարթֆոնը![]() 21 սեպտեմբերի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Samsung-ը թողարկել է նոր Samsung Transform Ultra սմարթֆոնը, որը ներառում է իր մեջ նորարարական տեխնոլոգիա Mobile ID հարթակը։ Այս մասին հայտնում է Samsung News-ը։ Transform Ultra լրացնում է Samsung Galaxy սմարթֆոնների շարքը, որոնք 4 ամսում դարձան ամենալավ վաճառվող սմարթֆոնները։ Transform Ultra-ն բոլոր նրանց համար է, ովքեր նախընտրում են Android համակարգով, զգայուն էկրանով և QWERTY ստեղնաշարով աշխատող սմարթֆոններ։ Mobile ID հարթակը հնարավոր է դարձնում է բացահայտել Android ծրագրեր և widget-ներ՝ հիմնվելով սեփական հետաքրքրությունների վրա՝ սկսած սպորտից մինչև ժամանց։ Transform Ultra-ն աշխատում է Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով։ Այն ունի մուտք դեպի Google Mobile ծառայություններ, հասանելի են Android Market-ի ավելի քանի 250,000 ծրագիր։ Սմարթֆոնն ունի 1GHz պրոցեսոր, 3MP տեսախցիկ, ինչպես նաև դիմացի տեսախցիկ տեսաչաթերի համար։ Ունի microSD քարտի մուտք մինչև 32Գբ ավելացնելու հնարավորությամբ, Wi-Fi անլար կապի միանալու հնարավորություն և GPS համակարգ։ Samsung Transform Ultra-ն հասանելի կլինի հոկտեմբերի 7-ից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |