Ջոն Էվանս. Հայաստանը և Թուրքիան հաջողության կհասնեն Արձանագրությունների վավերացման գործընթացում

Ջոն Էվանս. Հայաստանը և Թուրքիան հաջողության կհասնեն Արձանագրությունների վավերացման գործընթացում

PanARMENIAN.Net - «Եթե ԱՄՆ-ն այդ նախագիծը իրատեսական չհամարեր, չէր աջակցի հարաբերությունների հաստատման գործընթացին »,- ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Երևանում պատասխանելով լրագրողների հարցին` Ջոն Էվանսը մեկնաբանել է վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում:

Միաժամանակ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Թուրքիան, անկասկած, հաջողության են հասնելու Արձանագրությունները վավերացնելու գործընթացում:

Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

6  29.09.11 - Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպեց քննարկում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսի մասնակցությամբ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---