Հոկտեմբերին Երևանում կկայանա թենիսի 2 միջազգային առաջնություն` $35 հազ. ընդհանուր մրցանակային ֆոնդով30 սեպտեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-9 առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա ավելի քան 9 մլն դրամ մրցանակային ֆոնդով (25 000 ԱՄՆ դոլար) Futures դասի կանանց թենիսի մրցաշար, որն անցկացնում է Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան` Վիվա-Սել ՄՏՍ-ի հովանավորությամբ: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 200 թենիսիստուհիներ, այդ թվում նաև աշխարհի 130-րդ համար հանդիսացող Լեսյա Ցուրենկոն (Ուկրաինա), 176-րդ համար Մարգարիտա Չախնաշվիլին (Վրաստան) և այլ թենիսիստուհիներ, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Հոկտեմբերի 1-2 տեղի կունենան մրցաշարի նախընտրական խաղերը, իսկ հոկտեմբերի 3-ից կմեկնարկեն հիմնական խաղերը: Խաղերը ընթանալու են ամեն օր «Orange Tennis» ակումբում առավոտյան ժամը 10-ից: Մրցաշարին անմիջապես կհաջորդի հոկտեմբերի 10-16-ը «Play City Cup»-ը 10 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով: Մրցաշարերը դատելու են Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի մրցավարներ: Այս տարի Երևանում արդեն իսկ անցկացվել են միջազգային յոթ պատանեկան, երկու Futures դասի տղամարդկանց մրցաշարեր:
Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |