Երևանում մեկնարկել է ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը, այս անգամ այն խոստանում է ավելի բազմամարդ լինել

Երևանում մեկնարկել է ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը, այս անգամ այն խոստանում է ավելի բազմամարդ լինել

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական հանրահավաքը,: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել: Նախքան ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանելը, ընդդիմադիր, «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ազատության հրապարակ մտնողներին:

ՀԱԿ-ի կողմնակիցների խմբերը Երևան են ժամանել Հայաստանի տարբեր քաղաքներից և մարզերից, աստիճանաբար ժամանում են նաև կոնգրեսի առաջնորդները: Հրապարակում է գտնվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի հանրահավաքի ամենասկզբում հավաքվել էր նույնքան մարդ, որքան նախորդ երկու հանրահավաքների ժամանակ հավաքվում էր միայն կեսին: Փաշինյանն արդեն հանրահավաքը բացված է հայտարարել:

21  30.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---