Նիկոլ Փաշինյան. Հայաստանում չի կարող լինել ավելի հզոր ուժ, քան ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում չի կարող լինել ավելի հզոր ուժ, քան ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդը

PanARMENIAN.Net - «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը սեպտեմբերի 30-ին բացել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ավելի հզոր ուժ, քան Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը: «Դու կհաղթե'ս, ի'մ ժողովուրդ»,- ասել է նա:

Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր հերթին ցուցարարներին ներկայացրել է Հանրապետական կուսակցության կուսակցատոմսերի փաթեթը և հայտնել, որ դրանք հանձնվել են այսօրվա հանրահավաքի ժամանակ:

Մանուկյանը հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում իրենց հանձնվել է ՀՀԿ 3,75կգ կուսակցատոմս: Իսկ այժմ իր մոտ ավելի քան 4 կգ կուսակցատոմս կա: Նա ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց Երկրի» անդամներին կոչ է արել շարունակել ՀԱԿ-ին հանձնել իրենց կուսակցատոմսերը:

21  30.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---