Հայկական ընդդիմությունը բանակցությունների ճանապարհով իր պահանջների կատարման հնարավորությունը սպառված է համարում

Հայկական ընդդիմությունը բանակցությունների ճանապարհով իր պահանջների կատարման հնարավորությունը սպառված է համարում

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը սեպտեմբերի 30-ին Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ Հայ ազգային կոնգրեսը փոքր-ինչ կաշկանդված էր իր գործողություններում, քանի որ իշխանությունը որպես պատանդ էր պահում Կոնգրեսի ձերբակալված անդամներին: Այնուհետև ՀԱԿ-ը հույս ուներ իր պահանջների կատարմանը հասնել իշխանությունների հետ բանակցությունների ճանապարհով: «Սեպտեմբերի 30-ին այդ հնարավորությունը կարելի է սպառված համարել: Այժմ արդեն սպասելու պատճառներ չկան»,- ընդգծել է նա:

Զուրաբյանը հավելել է, որ այժմ կարելի է այդ պահանջների կատարմանը հասնել համաժողովրդական ճնշման ճանապարհով: Նա հայտնել է նաև, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը խոչընդոտում էին հանրահավաքին մասնակցելու նպատակով ՀԱԿ-ի կողմնակիցների ժամանմանը Երևան:

Նրա խոսքով, իշխանությունների այդ գործողությունները վկայում են այն մասին, որ «իշխող վարչակարգը միայն սվինների է հանդիպում և սարսափում սեփական ժողովրդից»:

21  30.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---