Արամ Սարգսյան. Արտահերթ ընտրությունները հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն բոլորի համար![]() ![]() PanARMENIAN.Net - «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով` Հայաստանի իշխանությունների հետ քաղաքական երկխոսությունը ձախողվեց, քանի որ իշխանություններն ուզում էին, որպեսզի ՀԱԿ-ն աներ այն, ինչ իրենք էին ուզում: Իշխանությունները խուսափում են արտահերթ ընտրություններից, քանի որ արդեն որոշել են, թե ինչպես հերթական ընտրությունների միջոցով պահպանեն իշխանությունը, ասել է Արամ Սարգսյանը` ելույթ ունենալով սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ: «Իսկ արտահերթ ընտրությունները հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն բոլորի համար»,- հավելել է Սարգսյանը: Իր ելույթում նա անդրադարձել է նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին` դրանք համեմատելով Կայենի կողմից Աբելի սպանության բիբլիական լեգենդի հետ: Նա հայտնել է, որ մարտի մեկին գործող իշխանություները, ինչպես Կայենը, սպանեցին իրենց եղբայրներին: Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանում փոփոխություններն անդառնալի են, քանի որ հայ ժողովուրդն ուզում է ազատ և ժողովրդավարական երկրում ապրել:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |