Ռումինիան ձգտել է ու ձգտում է օգնել Հայաստանին կատարել IPAP գծով ստանձնած պարտավորությունները![]() 4 հոկտեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ռումինիան ձգտել է ու ձգտում է օգնել Հայաստանին կատարել IPAP (Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր) գծով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն: Ըստ նրա, 2007թ. օգոստոսին Ռումինիան առաջարկում էր Հայաստանին կոնկրետ օգնություն ռազմական դոկտրինի ստեղծման հարցում: Դեսպանը նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարություների միջև լավ կապեր են հաստատվել: «Մենք օգնություն ենք առաջարկել նաև ՀՀ ՊՆ բյուջեի բարեփոխման հարցում»,-ասել է նա: Նա նաև նշել է, որ Ռումինիան առաջարկում է վերապատրաստել հայ զինծառայողներին: Դեսպանն ասել է, որ Ռումինիայում բարձր են գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես ներքին օրենսդրությունը եվրոպական չափանիշների հետ ներդաշնակեցնելու գործում: Կրինա Պրունարիուն նաև ողջունել է համաներումը Հայաստանում: «Մենք նաև ուրախ ենք, որ Հայաստանում զարգանում են ոչ կառավարական կազմակերպությունները և հանրությունը գնալով ակտիվանում է»,-ասել է նա: Գարնանը ՀՀ նախագահը դիմեց Ազգային ժողով՝ առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, ինչը հավանության արժանացավ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |