Ռուբեն Սաֆրաստյան. Մերձավոր Արևելքն այսօր փոփոխությունների փուլում է գտնվում![]() 5 հոկտեմբերի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում այսօր նոր տեղաշարժեր են տեղի ունենում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Սակայն, ըստ փորձագետի, դժվար է կանխատեսել թե ինչպիսին կլինի տարածաշրջանի վերջնական տեսքը: Սաֆրաստյանը մի քանի գործոն է նշել, որոնք կարող են փոփոխությունների հանգեցնել տարածաշրջանում: Ըստ նրա, ակնհայտ է, որ ր «արաբական աշխարհում ըմբոստությունը նպաստեց իսլամիստական ուժերի ակտվությանը, իսկ ԱՄՆ-ն կատիվացնի իր ներկայությունը տարածաշրջանում»: «Հարկ է նշել նաև, որ Թուրքիան ակտիվացնում է իր գործունեությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև միջազգային ասպարեզում»,-ասել է նա: Փորձագետը նշել է նաև, որ հավանություն տալով իր տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայմանը՝ Անկարան կարծես յուրօրինակ գործարք կնքեց Վաշինգտոնի հետ՝ քարտ-բլանշ ստանալով Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելու առումով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |