ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՊՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում չի գրանցվել ատիպիկ թոքաբորբի ոչ մի դեպք: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը: Համենայն դեպս, նրա խոսքերով, վիրուսի երկիր ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցներ: Այսպես, «Հայաստան» միջազգային օդանավակայանում եւ այլ վերահսկիչ անցակետերում սահմանված է սանիտարային վերահսկողություն, նախարարություններին եւ գերատեսչություններին առաջարկվել է սահմանափակել այցերն այն երկրներ, որտեղ արձանագրվել է համաճարակ եւ, համապատասխանաբար, սահմանափակել այդ երկրներից պատվիրակությունների այցը` մշակութային կամ բիզնես-միջոցառումենրի շրջանակներում:
 Ուշագրավ
---