Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ-ն գաղափարների կազմակերպությունից աստիճանաբար վերածվում է շահերի կազմակերպության![]() 11 հոկտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունն առաջարկեց ԵԽԽՎ-ին ընդունել մի բանաձև, որով կփոխվեր կազմակերպության կանոնակարգը ու կընդունվեին շահերի բախման բացահայտման մեխանիզմները: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, հայկական պատվիրակության մտահոգության պատճառն այն է, որ «կասկածներ կան, որ ԵԽԽՎ-ն աստիճանաբար գաղափարների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության»: Հարությունյանը պատասխանել է նաև ԼՂ գծով ենթակոմիտեի փակման վերաբերյալ հարցին՝ նախագահ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո: «Ամեն ինչ կախված կլինի ԵԽԽՎ-ում քաղաքական կոնյուկտուրայից»,-ասել է Հարությունյանը: ԵԽԽՎ Բյուրոյի նիստում հունվարի 28-ին իսպանացի պատգամավոր Խորդի Կսուկլա ի Կոստան ընտրվեց ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նոր նախագահ; Փաստորեն ենթակոմիտեն երկար դադարից հետո կրկին սկսեց գործել ԵԽԽՎ նախագահ, թուրք պատգամավոր Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |