Վաղը կպարգևատրվեն Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողները![]() 11 հոկտեմբերի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Վաղը Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողների պարգեվատրման արարողությունը, որին կհաջորդի ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող նախագահական պարգևի, ՏՏ ոլորտում լավագույն մենեջերների և Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողների մեծարման երեկոն և ընդունելությունը։ Այս մասին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիայի» մամլո ծառայությունից։ Այս տարվա հաղթողները 11 երկրներից են՝ ԱՄՆ, Գերմանիա, Բելառուս, Չինաստան, Հնդկաստան, Հորդանան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուկրաինա: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն ու հովանավորն է Synopsys ընկերությունը: Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է VIvaCell ընկերությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |