Ռաուլ դը Լուցենբերգեր. ԵՄ-ն կուզենար ավելի ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանը![]() 11 հոկտեմբերի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը ցանկանում է առավել ներգրավված լինել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործընթացի մեջ: Այդ մասին հայտնել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք ԵՄ-ը կարող է ակտիվացնել իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքով` Եվրամիության ցանկությունը բոլորովին հասկանալի է, քանի որ հակամարտության չլուծված լինելը բացասաբար է ազդում ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև ԵՄ վրա: Այս համատեքստում նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում հակամարտության երկրներում տնտեսական դրությունը կվատթարանա, ինչը արտագաղթի նոր ալիք կհրահրի: Բացի դրանից, Լուցենբերգերի կարծիքով, դա կարող է բացասաբար ազդել նաև էներգետիկայի և առևտրի ոլորտում տարածաշրջանում իրականացվող մի շարք նախագծերի վրա: Նա նշել է, որ ԵՄ-ն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հակամարտության կարգավորման գործում` նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չպետք է փոխվի: «ԵՄ-ն սատարում է բոլոր ջանքերին, որոնք կարող են հակամարտության արագ լուծմանը հանգեցնել»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |