Սարկոզիի հայտարարությունները Թուրքիայի մասին ցույց տվեցին Եվրոպայի վերաբերմունքն Անկարայի հանդեպ

Սարկոզիի հայտարարությունները Թուրքիայի մասին ցույց տվեցին Եվրոպայի վերաբերմունքն Անկարայի հանդեպ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը կարող է շաղկապված լինել նաև Ֆրանսիայի դիրքորոշման հետ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը: «Ի վերջո, Անկարան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն տեսականորեն, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ չկա«»,-ասել է նա: Ըստ նրա, Սարկոզին մինչև տարվերջ ժամանակ տվեց Թուրքիային Ցեղասպանությունը ճանաչելու համար, որպեսզի հակառակ դեպքում համապատասխան քայլեր կատարի ու կասեցնի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: «Կամ էլ Սարկոզին, մեկ փաթեթով ներկայացնելով Ցեղասպանության ճանաչման հարցն ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, լուծում է ինչպես ներքին հարցերը, կապված ընտրությունների հետ, այնպես էլ արտաքին»,-ասել է նա: Ըստ Մելիքյանի, Ցեղասպանության հարցը Թուրքիայի թույլ կողմն է, այդ հարցը մանիպուլյացիայի ենթարկելով կարելի է զիջումների հասնել Անկարայից տարբեր հարցերում: «Հայկական հարցն արդեն բազմիցս է օգտագործվել որպես շանտաժի մեթոդ Թուրքիայի դեմ»,-ասել է նա:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ Հայաստանում Թուրքիայի մասին իր հայտարարություններով Ֆրանսիայի նախագահը ցույց տվեց Եվրոպայի վերաբերմունքը Անկարայի հանդեպ: «Չեմ կարծում, թե Սարկոզին նման հայտարարություն արեց միայն հայ համայնքի քվեները ստանալու ակնկալիքով»,-ասել է նա:

Հայաստան կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե Թուրքիան ճանաչի սեփական պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը կհամարեն դա խաղաղության ու հաշտության դրսևորում: Նա նաև նշել է, որ 1915թ. մինչ 2011թ. Թուրքիան բավական ժամանակ ուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա: Նա նաև հերթական անգամ հայտարարեց, որ չի տեսնում Թուրքիային ԵՄ կազմում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---