2012թ. Հայաստանը կարող է դառնալ Ոստիկանների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ14 հոկտեմբերի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 2-9 Իսրայելում կայանալիք Ոստիկանների միջազգային ասոցիացիայի (ՈՄԱ) գագաթաժողովում կքննարկվի այդ կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ոստիկանների հայկական ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը: Ըստ նրա, այդ հարցը քննարկվել է սեպտեմբերի 20-25-ը Բուխարեստում կայացած ՈՄԱ գագաթաժողովում: Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անդամակցության հարցը հիստերիա առաջացրեց Թուրքիայի մոտ, որը դեմ հանդես եկավ դրան, սակայն Հայաստանին սատարեցին ԱՄՆ, Ֆրանսիայի ու Իսրայելի ասոցիացիաների ղեկավարները: Նա ընդգծեց Իսրայելի ասոցիացիայի ղեկավարի խոսքը, որը հայտարարեց թուրքերին, որ եթե նրանք այդքան վրդովված են, «կարող են հաջորդ տարի ժամանել Իսրայել ու անձամբ դեմ քվեարկել Հայաստանին»: Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցության դրական պահերին, ապա Սարգսյանը նշել է, որ ՈՄԱ անդամ 63 երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի միայն 24-ի հետ, «անդամակցության դեպքում հայկական ասոցիացիան «ոսկե կամուրջ» կդառնա ՀՀ և այդ երկրների միջև»: Ըստ գնդապետի, դա նաև թույլ կտա Հայաստանին իրավական աջակցություն ցույց տալ Հայաստանի քաղաքացիներին այն երկրներում, որոնց հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |