Հայաստանի նախագահ. ԱՊՀ-ն կայացել է իբրև ինքնատիպ տարածաշրջանային միջպետական կազմակերպություն![]() 14 հոկտեմբերի 2011 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին: Ողջունելով նրանց` նախագահը նշել է, որ 2011թ. ԱՊՀ-ի համար հոբելյանական է. բոլոր պետությունները տոնում են իրենց անկախության 20-ամյակը, ինչպես նաև միասին նշում Համագործակցության ձևավորման 20-րդ տարեդարձը: «ԱՊՀ-ն անցած երկու տասնամյակի ընթացքում կայացել է իբրև ինքնատիպ տարածաշրջանային միջպետական կազմակերպություն` իր փոխգործակցության մեխանիզմներով, կանոնակարգող մարմիններով»,- հայտնել է նա: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի գործունեությունը, որը, նախագահի խոսքով, դարձել է գործուն և պետություններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված մեխանիզմ, և հույս հայտնել, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա: Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին Սերժ Սարգսյանին ներկայացրել են ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի ուղղությամբ խորհրդի նիստում ընդունված որոշումները:
Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |